Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին քիչ առաջ ներկայացել է ոստիկանության գորիսի բաժին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ Տիգրան Խաչատրյանն այս պահին գտնվում է Գորիսի ոստիկանության բաժանմունքում:
Տիգրան Խաչատրյանին հարկադիր բերման ենթարկելու մասին որոշում էր կայացվել՝ Գորիսի «Սդըղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով: Ծեծկռտուքի հետեւանքով վնասվածքներ էին ստացել Զաքարյան եղբայրները: Հարուցվել էր քրգործ՝ խուլիգանության հոդվածով: