տուն Լուրեր Սուրեն Պապիկյանը և մի շարք պաշտոնյաներ կգործուղվեն Բելառուս

Սուրեն Պապիկյանը և մի շարք պաշտոնյաներ կգործուղվեն Բելառուս

240
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը և  նախարարության ներկայացուցիչ Տիգրան Մելքոնյանը 2019 թվականի հուլիսի 8-10-ը կուղևորվեն Բելառուսի Հանրապետություն.

 «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հեռահաղորդակցման նախարարի հետ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ Տիգրան Մելքոնյանի՝ 2019 թվականի հուլիսի 8-10-ը Բելառուսի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»: