տուն Լուրեր Super Sako-ի էժանագին PR քայլը և դրա բացասական և դրական կողմերը

Super Sako-ի էժանագին PR քայլը և դրա բացասական և դրական կողմերը

203
0

Vivaronews.am-ը գրում է.

Այսօր առավոտյան՝ հիմնվելով Լոս Անջելեսեմ գտնվող մի շարք աստղերի ինստագրամյան էջերի տեղեկությունների և այն տեսագրության վրա, որտեղ Սուպեր Սաքոյին Հոլիվուդյան փառքի աստղ են տալիս, մենք հոդված էինք պատրաստել այդ ամենի մասին՝ նշելով, որ հավաստի տեղեկություններ ունենալու դեպքում ձեզ անպայման կտեղեկացնենք:

Րոպեներ առաջ լոսանջելեսյան losarmnews.com կայքը հոդված տեղադրեց, որտեղ հերքվում է Սուպեր Սաքոյի՝ աստղ ունենալու ստահոդ լուրը: Ըստ լրատվական կայքի՝ սա երգչի էժանագին PR նախաձեռնությունն է եղել: Սա թերևս զարմանալի չէ, քանի որ նման պատվի արժանանալու համար արտիստը պետք է լուրջ մշակութային և հասարակական ներդրում ունեցած լինի ողջ աշխարհի մակարդակով: Սուպեր Սաքոյի մասին, ցավոք, այս ամենն ասել չենք կարող: