The SUN պարբերականի լրագրող Նիկ Պարկերը մեղադրվում է լեյբորիստների խմբավորման ներկայացուցչից անօրինական ճանապարհով տեղեկություններ ձեռք բերելու մեջ: Այդ մասին հայտարարել է Բրիտանիայի դատախազությունը:
Դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ Պարկերը լեյբորիստների խմբավորման ներկայացուցչի հեռախոսային սարքին տիրացել է դեռ 2010-ի հոկտեմբերին և դրա միջոցով անօրինական կերպով տեղեկատվություններ է ստացել: