տուն Լուրեր Սումգայիթի ոճրագործությունը նախապատրաստված էր Ադրբեջանի պետական մարմինների կողմից. պատմաբան

Սումգայիթի ոճրագործությունը նախապատրաստված էր Ադրբեջանի պետական մարմինների կողմից. պատմաբան

105
0

83013

Դա Ադրբեջանի կողմից տասնամյակների ընթացքում վարած էթնիկ զտումների քաղաքականության արդյունքն էր: Ոճրագործությունը լավ պատրաստված էր պետական մարմինների կողմից: Նման կարծիք այսօր լրագրոների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Սումգայիթի ոճրագործությունից, հայտնեց պատմաբան Գևորգ Մելքոնյանը:

«Այս ոճրագործությունից մենք մի քանի դաս քաղեցինք: Նախ սա մեզ ցույց տվեց, որ եթե Արցախը չդիմադրեր, ապա հայաթափման նույն ճակատագիրն էր սպասվում նաև Նախիջևանին: Սա նաև հրաշալի ցույց տվեց, որ Ադրբեջանում ազգային փոքրամանսությունները որքան էլ բարձր կարգավիճակ ունենան, միևնույն է տասնամյակների ընթացքում էթնիկ զտումների են ենաթարկվում: Վերջին դասը որ քաղեցինք, այն էր, որ Ադրբեջանը պատրաստ չէ ընդունել ժողոովրդների ազատ ինքնորոշման իրավունքը, այն իրավունքը որի համաձայն ինքը ժամանակին հռչակվել էր անկախ»,- նկատեց բանախոսը:

Ցեղասպանության կոնտեքստում դիտարկելով նաև Բաքվի և Մարաղայի հայերի կոտորածներըˋ պատմաբանը նկատեց, որ Սումգայիթի կոտորածներն այս կորոտածներից տարբերվում են նրանով, որ սումգայիթյան ողբերգության վերաբերյալ մի շարք փաստեր կան, այդ թվում և դատավարությունների սղագրություններ, որոնք հրաշալի նախադրյալներ են Սումգայիթի ոճրագործությունը միջազգային ասպարեզում բարձրաձայնելու համար:

 

Վարդուհի Ստեփանյան