տուն Լուրեր Ստրասբուրգում տուժածների թվում հայեր չկան

Ստրասբուրգում տուժածների թվում հայեր չկան

101
0

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը երեկ #Ստրասբուրգ‘ում տեղի ունեցած իրադարձությունների սկզբից ևեթ աշխատանքներ է իրականացրել` պարզելու Եվրոպայի խորհրդի քարտուղարությունում աշխատող հայազգի պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների, գործուղմամբ Ստրասբուրգում գտնվող ՀՀ տարբեր պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների դրությունը:

Մշտական ներկայացուցչության նախնական տվյալներով` Ստրասբուրգում տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:

Խնդրում ենք հետևել Ֆրանսիայի պաշտոնական լրահոսին և ձեռնպահ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց:

Մշտական ներկայացուցչությունը կապի մեջ է Ստրասբուրգի իշխանությունների հետ: Նոր տեղեկատվության առկայության դեպքում կհայտնենք լրացուցիչ:

ՀՀ Արտաքին գործերի նախարարություն

 

«Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչության նախնական տվյալներով` Ստրասբուրգում տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:

Խնդրում ենք հետևել Ֆրանսիայի պաշտոնական լրահոսին և ձեռնպահ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց:

Ներկայացուցչությունը մշտական կապի մեջ է Ստրասբուրգի իշխանությունների հետ: Նոր տեղեկատվության առկայության դեպքում կհայտնենք լրացուցիչ»,- իր ֆբ-յան էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը :