Հուլիսի 14-ին, ժամը 17:35-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի վերջնամասում՝ «Ստորին Հրազդան» ջրանցքում, հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել դին:
Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: