տուն Լուրեր Ստորագրահավաք սկսեք. Փաշինյանը դիմեց նախարարությունների աշխատակիցներին

Ստորագրահավաք սկսեք. Փաշինյանը դիմեց նախարարությունների աշխատակիցներին

105
0

Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներով մոտեցավ կառավարության 3-րդ մասնաշենքին: Ցուցարարները ծափերով ողջունեցին նրան:  Փաշինյանը դիմեց կառավարության աշխատակիցներին, ողջունեց նրանց: «Ձեր աչքի առաջ Սերժ Սարգսյանը  Հայաստանը վեր է ածում Արեւմտյան Ադրբեջանի: Մենք կոչ ենք անում դուրս գալ փողոց: Տեր կանգնիր քո հայրենիքին, քո իրավունքին»,- ասաց  Փաշինյանը:

Փաշինյանը դիմեց նախարարությունների աշխատակիցներին ստորագրահավաք սկսել եւ միանալ համաժողովրդական շարժմանը:  Ցուցարարներն էլ վանկարկեցին «գործադուլ», «գործադուլ»: