«Ժողովրդի ձայն» ՀԿ-ը նախաձեռնել է ստորագրահավաք ՝ ընդդեմ Սորոսի հիմնադրամի: Araratnews.am-ի հետ զրույցում ՀԿ-ի անդամ Ծովինար Կոստանյանն ասաց, որ ստորագրահավաքի մասին հայտարարությունը տեղադրված է change.org-ում: 300 էլեկտրոնային եւ մոտավորապես 2000 թղթային ստորագրություն արդեն հավաքվել է:
Ծովինար Կոստանյանի տեղեկացմամբ՝ Սորոսի հիմնադրամի դեմ ստորագրահավաքը սկսեցին, քանի որ այդ հիմնադրամի գործունեությունը չի բխում Հայաստանի շահերից. միջամտում է Հայաստանի ներքին գործերին. «Ազգ-բանակ» հայեցակարգի դեմ գործելու համար երկու ՀԿ-ի ֆինանսավորում է տրամադրել Սորոսի հիմնադրամը»:
«Ժողովրդի ձայն» ՀԿ-ի անդամը հիշեցրեց, որ Սորոսի հիմնադրամի դեմ պայքարում են նաև այլ երկրներ. «Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը եւս վերջերս հայտարարեց, որ Սորոսի հիմնադրամը միջամտում է նաև Ավստրիայի ներքին գործերին: Կուրցը 21 օր ժամանակ է տվել Սորոսի հիմնադրամին՝ դադարեցնել իր գործունեությունը: ԱՄՆ-ում եւս ստորագրահավաք է սկսվել Սորոսի գործունեության դեմ, որպեսզի հարցը քննվի Կոնգրեսում: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կարգադրությամբ՝ պատգամավորներից մեկը նախատեսում է Սորոսի հիմնադրամի գործունեության արգելափակել Իսրայելում»:
Սոնա Դավթյան