տուն Լուրեր Ստոցկայան Տրնդեզի փոխարեն Արցախ է պատասխանել (տեսանյութ)

Ստոցկայան Տրնդեզի փոխարեն Արցախ է պատասխանել (տեսանյութ)

197
0

sekret_io

Ռուս հայտնի երգչուհի եւ դերասանուհի Անաստասիա Ստոցկայան մասնակցել է НТВ հեռուստաալիքի «Գաղտնիք՝ միլիոնի դիմաց» (Секрет на миллион) հաղորդմանը, որտեղ խոսել է նաեւ իր հայ ամուսնու՝ գործարար Սերգեյ Աբգարյանի մասին։

Հաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան ասել է, որ Ստոցկայայի ընտանիքում նշում են նաեւ հայկական ազգային տոները, եւ երգչուհուն ուղղված 50 000 ռուբլի արժողությամբ հարցը եղել է այն մասին, թե որն է ռուսական բարեկենդանի (масленица) հայկական տարբերակը եւ երբ են այն տոնում։

Անաստասիա Ստոցկայան անմիջապես պատասխանել է, որ չգիտի, եւ երբ հաղորդավարուհին խնդրել է, որ ամեն դեպքում նշի իր տարբերակը, Ստոցկայան պատասխանել է՝ Արցախ։ Իհարկե պատասխանը սխալ է համարվել.  որպես ճիշտ պատասխան հնչել է «տրնդեզը»։

Ստոցկայան նաեւ պատմել է, որ ամուսնու ընտանիքը իրեն շատ լավ է ընդունել, իսկ վերջերս էլ նրանք եղել են Հայաստանում եւ կնքել երեխաներին։