տուն Քաղաքական Միջազգային «Սթափվե՛ք».Մոլդովայի վարչապետ

«Սթափվե՛ք».Մոլդովայի վարչապետ

220
0

1026684158

Մոլդովայի վարչապետ Վալերի Ստրելեցը, մեկնաբանելով երկրի խորհրդարանի մոտ վրանային քաղաքի տեղադրումը, հայտարարել է, որ բողոքի ցույցերը պետք է օրենքի շրջանակներում անցկացվեն, հաղորդում է Interfaks-ը:

«Փողոցի բանուկ մասը ցույցերի համար չէ: Սոցիալիստական կուսակցության պատգամավորները, օգտվելով պատգամավորական անձեռնմխելիությունից, աջակցել են ցուցարարների գործողություններին վրաններ տեղադրելիս: Արդեն մեկ անգամ ասել եմ, որ պատգամավորները պիտի օրենքի հանդեպ հարգանքի տեսանկյունից օրինակ ծառայեն մյուսներին: Նրանց հակաօրինական գործողությունները հեշտորեն կարող էին կանխվել, սակայն Ոստիկանությունն ու Դատախազությունը ապացուցեցին իրեն ժողովրդավարական վերաբերմունքը: Կարծում եմ, որ սա ամենալավ պրակտիկան չէ, որը կարելի է օգտագործել իրավական պետության կառուցման ճանապարհին»,- եզրափակել է վարչապետը:

Հիշեցնենք, որ նախորդ գիշերվա ընթացքում Մոլդովայի Սոցիալիստական կուսակցության, ինչպես նաև «Մեր կուսակցության» հետևորդները ավելի քան հարյուր վրան են տեղադրել երկրի խորհրդարանի և նախագահական նստավայրի առջև: