տուն Լուրեր Ստեփանակերտում դաժան ծեծի է ենթարկվել Հայկ Խանումյանը. 1in.am

Ստեփանակերտում դաժան ծեծի է ենթարկվել Հայկ Խանումյանը. 1in.am

80
0

^730D6C065195F8320080A3C71EDD3FE993213482593AE4ADC7^pimgpsh_fullsize_distr

Այսօր վաղ առավոտյան դաժան ծեծի է ենթարկվել ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը: Այս մասին Արցախից հայտնում է «Առաջին լրատվական»-ի թղթակիցը:

Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց: Նա այժմ Ստեփանակերտի հիվանդանոցում հետազոտվում է բժիշկների կողմից։

Նշենք, որ երեկ Հայկ Խանումյանը ԼՂՀ նախագահի նստավայրի դիմաց Սամվել Բաբայանի աջակիցների հետ միասին պահանջում էր Բաբայանին նշանակել ԼՂՀ պաշտպանության նախարար: