Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 11 մարդ, որոնցից 7-ը ոստիկաններ են, ևս 36 մարդ վիրավորվել է, թուրքական NTV հեռուստաալիքի տեղեկացմամբ` հայտարարել է Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինը:
«Պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության 7 աշխատակից և 4 քաղաքացիական անձ: 36 մարդ վիրավորվել է, երեքի վիճակը ծանր է գնահատվում: Պայթել է կայանված մեքենա, որի մեջ ռումբ է տեղադրված եղել»,- ասել է պաշտոնյան: