Ստամբուլի Բայրամփաշա թաղամասում բռնկված հրդեհը ժամեր շարունակ չի հաջողվում մարել. հայտնում է թուրքական Milliyet պարբերականը:
Հարակից շենքերի բնակիչները տարհանվում են: Բայրամփաշայում գտնվող եռահարկ շենքի արտադրամասերից մեկում բռնկված հրդեհը մարելու համար թաղամաս են տեղափոխվել Ստամբուլի մի շարք շրջանների հրշեջ-փրկարարական ջոկատներ, տասնյակ մարտական հաշվարկներ, սակայն հրդեհը մարել դեռևս չի հաջողվում:
Խոշոր հրդեհը երևում է անգամ Ստամբուլի մյուս՝ ասիական հատվածից: