տուն Լուրեր Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսության աշխատակից է կալանավորվել

Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսության աշխատակից է կալանավորվել

80
0

fbc260f9-97ac-495f-ad56-ab882bf8fb20

Ստամբուլի հանրապետական դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության գրասենյակը գյուլենականների դեմ հետաքննության շրջանակում «լրտեսություն անելու» հիմնավորմամբ Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսության աշխատակցին կալանավորելու որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ստամբուլի դատախազությունը պարզել է հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի կապը նախկին դատախազ Զաքարյա Օզի հետ, ով սերտ կապեր ունի գյուլենականների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետ:

Թոփուզը մեղադրվում է Թուրքիայում «սահմանադրական կարգը փոխելու փորձ անելու», «լրտեսության» և «Թուրքիայի իշխանություններին տապալելու փորձի» մեջ: