Այսօր Ստամբուլի համալսարանում բախում է տեղի ունեցել ուսանողների միջև, ինչի հետևանքով կան տուժածներ։ Այս մասին հաղորդում է Milliyet-ը։ Պաշտոնապես չի նշվում բախման պատճառների մասին, սակայն նախնական տեղեկություններով՝ այն սկսվել է այն բանից հետո, երբ իսլամիստների կողմնակիցները սկսել են կարգախոսներ հնչեցնել։ Հաղորդվում է նաև, որ ձերբակալվել է 17 ուսանող։ Սա առաջին դեպքը չէ, երբ «իսլամական պետություն» կողմնակիցների և նրանց դեմ հանդես եկող ուսանողների միջև հակամարտություն է առաջանում բուհերում։
տուն Քաղաքական Միջազգային Ստամբուլի համալսարանում բախումներ են տեղի ունեցել իսլամիստների կողմնակիցների և ահակռակորդների միջև