Ամերիկացի գիտնականները յուրահատուկ գենային թերապիա են մշակել, որը թույլ է տալիս հիվանդներին մեկընդմիշտ մոռանալ սրտանոթային հիվանդությունների մասին. հաղորդում է Life.ru-ն:
Մասնագետները սրտի կաթվածի կանխարգելման համար օգտագործել են հատուկ գենետիկորեն մոդիֆիկացված վիրուս, որը ներարկելով մարդու օրգանիզմ հնարավոր է 30%-ով նվազեցնել սրտի անբավարարությունը:
Ներարկումը թույլ է տալիս սկսելու գենային թերապիայի յուրահատուկ մի տեսակ, որն ուղղված է նվազեցնելու օրգանիզմում ֆոսֆատազ-1 սպիտակուցի քանակը: Ըստ մասնագետների՝ մեկ ներարկումը բավական է, որպեսզի դեղորայքը սկսի ազդել:
Գիտնականների կարծիքով՝ սրտանոթային հիվանդությունների բուժման նման մեթոդն ավելի թանկ կարժենա, քան ավանդական լուծումները: