տուն Քաղաքական Միջազգային Սպիտակ տունը հաստատել է իսլամիստների կողմից ևս մեկ ամերիկացու մահապատժի փաստը

Սպիտակ տունը հաստատել է իսլամիստների կողմից ևս մեկ ամերիկացու մահապատժի փաստը

94
0

Peter Kassig

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հաստատել է, որ «Իսլամական պետություն» խմբավորումը մահապատժի է ենթարկել Սիրիայում հումանիտար առաքելության աշխատակից, ամերիկացի Փիթեր (Աբդուլ-Ռահման) Քեսինգին։

«Աբդուրահմանին մեզանից խլել են  չարագործության արդյունքում։ Այն կատարվել է ահաբեկչական խմբավորման կողմից, որին աշխարհն անմարդկային է համարում», — ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Քեսինգի մահապատժի տեսագրությունը հրապարակվել է «Իսլամական պետության» կողմից իսլամիստական կայքերից մեկում։