տուն Լուրեր Սպիտակ թղթեր. արտառոց ցուցահանդես լռության օրը (լուսանկարներ)

Սպիտակ թղթեր. արտառոց ցուցահանդես լռության օրը (լուսանկարներ)

145
0

նկ

Հայ ծաղրանկարիչների ապրիլմեկյան ամենամյա ցուցահանդեսն այս անգամ իր ձեւաչափով տարբերվեց նախորդներից:  Ծաղրանկարիչ Արզօն  Аraratnews.am-ին պատմեց՝ Թեքեյան կենտրոնում այսօր տեղի ունեցած ցուցահանդեսի այցելուները մերթ զարմանում էին, մերթ՝ «զայրանում»՝ ծաղրանկարների փոխարեն պատերից կախված տեսնելով վերնագրված դատարկ, սպիտակ թղթեր:

 

Բանն այն է, որ ծաղրանկարիչների ամենամյա ցուցահանդեսի ու քարոզարշավի լռության օրվա համընկնելը պատճառ էր դարձել, որ նրանք յուրօրինակ ձեւով ներկայանան «Լռության օր» խորագիրը կրող ցուցահանդեսին:

 

« Արտառոց ցուցահանդես էր… Մի կին անգամ ասաց՝ ես բան չեմ տեսնում , ո՞ւր են նկարները»,- մեզ հետ զրույցում պատմեց Արզօն:

 

Ծաղրանկարիչն, ով ցուցահանդեսին ներկայացրել էր երեք աշխատանք՝ «Սրբագրում», «Հայելի», «Դատարկ խոսքեր» վերնագրերով, զուգահեռներ անցկացրեց  ցուցահանդեսի եւ քարոզարշավի միջեւ. «Ցուցահանդեսը նման է քարոզարշավին, որովհետեւ բոլորը խոստումներ են տալիս, իսկ իրականում միայն դատարկ խոսքեր են»:

Фото Arzo Ohanyan.

լ

02 03