տուն Լուրեր Սփյուռքը ձգտում է Ադրբեջանի՝ ագրեսոր ճանաչելուն

Սփյուռքը ձգտում է Ադրբեջանի՝ ագրեսոր ճանաչելուն

131
0

armen-rustamyanՍփյուռքում քայլերը երկու ուղղությամբ են կատարվում՝ մարդիկ, որոնք  պատրաստ են գալ ու կամավոր մեկնել առաջին գիծ եւ մյուսը՝ հայկական լոբբինգը ուղղորդելու գծով: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին  լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Այսօր մենք ինքներս էլ գիտենք, որ առաջինը հարձակվել է Ադրբեջանը, բայց  ամբողջ աշխարհը այդպես համոզված չէ, սա շատ կարեւոր հարցերից մեկն է, որովհետեւ մնացած բոլոր քննարկումները այս ֆոնի վրա են կատարվում: Եթե մենք չկարողանանք համոզել ու այդ փաստերը տրամադրել, թե որ կողմը սկսեց, այս խնդիրը եթե հստակ չդրվի, Ադրբեջանը կարող է գլխիվայր շրջել կատարվածի պատկերը»,-ասաց  դաշնակցական պատգամավորը:

Ըստ Ռուստամյանի՝ Ադրբեջանը հենց այս վտանգը տեսնելով՝ հայտարարեց, որ միակողմանի հրադադար է հայտարարում, որպեսզի ցույց տա, որ պատերազմի հրձիքն ինքը չէ:

«Եթե արձանագրվեց, որ առաջինը ինքն է հարձակվել ու դրա վրա կառուցվի մեր դիվանագիտական պայքարը,  որի մեջ հիմա ընդգրկված են  Հայ դատի գրասենյակները, պետք է միջազգային ատյաններից քայլեր պահանջել, որտեղ կան ագրեսորին սանձելու մեխանիզմներ: Պետք է հստակ սահմանվի՝ ով է ագրեսորը, սա առաջին քայլն է, որ պետք է կատարվի:  Այս ուղղությամբ աշխատում է Դաշնակցության սփյուռքյան կառույցները»,-նշեց Ռուստամյանը

Անդրադառնալով ադրբեջանական կողմի խոստովանություններին, անգամ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի մակարդակով, որ իրենք են նախահարձակ եղել, եւ չնայած դրան՝ միջազգային հանրությունը անհասցե հայտարարություններ է անում, ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց. «Մենք ունենք փաստացի հիմքեր եւ կարող ենք դրա վրա կառուցել, որ առաջինը սկսել է Ադրբեջանը: Ալիեւի  ճչացող միջազգային նորմերին հակասող հայտարարությունները, դեսպանի հայտարարությունը, որ մարդիկ ասում են՝ դուրս են գալիս Մինսկի գործընթացից, եւ որոշել են հարցը լուծել պատերազմի ճանապարհով, պետք է սա նաեւ ամրագրվի մարտի դաշտից ձեռք բերված ապացույցներով: Անորոշությունից պետք է դուրս գալ, որի համար անհրաժեշտ են փաստեր եւ այս ուղղությամբ Դաշնակցության Սփյուռքի կառույցները աշխատում են»,-վստահեցրեց պատգամավորը: