ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի խոսնակ Նունե Այլանջյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Նա այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Հարգելի ընկերներ, գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ այլեւս չեմ հանդիսանում սփյուռքի նախարարության մամուլի խոսնակը: Ներկայացրել եմ ազատման դիմում: Ես եւ ՀՀ սփյուռքի նախարարը իրար հրաժեշտ տվեցինք բավական ջերմ՝ միմյանց մաղթելով հաջողություն»,- ասված է գրառման մեջ: