տուն Լուրեր Սպառնում է 100.000 ՀՀ դրամի չափով տուգանք

Սպառնում է 100.000 ՀՀ դրամի չափով տուգանք

119
0

14

Հիշեցում. սննդի շղթայի օպերատորները պարտավոր են գրանցվել ՍԱՊԾ-ում

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ սննդամթերք, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումներ արտադրող, վերամշակող, ներմուծող, ինչպես նաև իրացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այդ թվում՝ հանրային սննդի կազմակերպությունները, պարտավոր են իրենց կողմից կատարվող գործառնությունների մասին տեղեկատվություն տրամադրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ ք. Երևան Կոմիտաս 49/2 հասցեով`թղթային տարբերակով կամ առցանց՝ գրանցվելով կայքի «ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂԻ ԳՐԱՆՑՈՒՄ» բաժնում: Նշենք, որ  գործառնություններ սկսող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են տեղեկատվությունը  տրամադրել նախքան գործառնություններն սկսելը:

Ծառայությունը հորդորում է սննդի շղթայի բոլոր օպերատորներին կատարել այս օրենսդրական պահանջը և տեղեկացնում, որ խստորեն հետևելու է գործընթացին: Սխալ կամ թերի տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև պահանջվող տեղեկատվությունը ժամանակին չտրամադրելու դեպքում տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 158-րդ հոդվածի համաձայն՝ 100.000 ՀՀ դրամի չափով:

Լրացուցիչ տեղեկությունների կամ խորհրդատվության համար կարող եք զանգահարել (010) 20 60 40 հեռախոսահամարով:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն