ԿԺԴՀ առաջնորդի եղբայր Կիմ Չոն Նամը, որը սպանվել էր Կուալա Լումպուրի օդանավակայանում փետրվարի 14-ին, ճամփորդում էր Կիմ ՉԽոլի անունով ։ Դա է հետեւում Հյուսիսային Կորեայի քաղաքացու սպանության մասին Մալայզիայի թագավորական ոստիկանության մամուլի հաղորդագրությունից, որտեղ հիշատակվում է հանգուցյալի անունը՝ Կիմ Չխոլ, փոխանցում է Meduza–ն։
Կիմ Չխոլը հյուսիսկորեացի գեներալի անունն է, որի մահապատժի մասին հայտնել էին 2012-ին։ Լրատվամիջոցների տեղեկություններով նրան մահապատժի էին ենթարկել 2011-ին մահացած Կիմ Չեն Իրայի հիշատակին սուգ չպահելու համար։ Ըստ լուրերի՝ գեներալին կապել էին սյանը ու ականանետով կրակ բացել նրա վրա։
Ոստիկանությունից պատմել են, որ անհայտ կինը մոտեցել է ԿԻմ Չոն Նամին Կուալա Լումպուրի օդանավանականի թռիչքի գոտում ու նրա գլխին գլխաշոր նետել, որը ինչ-որ հեղուկով էր ներծծված։
Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբայրը աչքերում այրոց է զգացել։ Նրան փորձել են օգնել օդանավակայանում, որից հետո հիվանդանոց են ուղարկել։ Ճանապարհին Կիմ Չոն Նամը մահացել է։ Սպանությունը տեղի է ունեցել փետրվարի 14-ին առավոտյան մոտ ժամը 8-ին տեղական ժամանակով։ Կիմ Չոն Նամը մտադիր էր Մակաո ուղեւորվել։