Օգոստոսի 16-ին` ժամը 8.45-ին, ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Իջևանի «Մարզպետի տղայի» հուշաղբյուրի մոտակայքում հրազենային վնասվածքի հետքով դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը հուշաղբյուրի մոտակա ձորակում հայտնաբերել էր 1966 թ. ծնված Վաչագան Ակինյանի դիակը` որովայնի շրջանում հրազենային վնասվածքի հետքով: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում քրեական գործում որպես կասկածյալ ներգրավվել է Վաչագան Ակինյանի դստեր ամուսինը` 1987 թ. ծնված Ա. Շ.-ն, ով ենթադրյալ սպանությունը կատարել է իր անվամբ հաշվառված հրացանով:
Օգոստոսի 17-ին Ա. Շ.-ի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: Ըստ պաշտոնական հաղորդագրության` ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում օգոստոսի 18-ին` ժամը 12-ին, Ա. Շ.-ն ներկայացել է ոստիկանության Իջևանի բաժին և ներկայացրել հանցագործության գործիք «Չիֆան» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի հրացանը: Ա. Շ.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է: