տուն Լուրեր Sotheby’s աճուրդի տանը վաճառված չինական կալիգրաֆիան կեղծ է ճանաչվել

Sotheby’s աճուրդի տանը վաճառված չինական կալիգրաֆիան կեղծ է ճանաչվել

165
0

pic_7e2d6851d834e988dcee49ed6245418e

Նյու Յորքի Sotheby’s աճուրդի տանը 2013 թ. սեպտեմբերին վաճառված բանաստեղծ Սու Շիի (Սուն դինաստիա, 10-12-րդ դարեր) «Գուն Ֆու Տե» կալիգրաֆիան, պարզվել է, կեղծ է: Այս մասին հաղորդվում է The New York Times-ի Arts Beat բլոգում: Ստեղծագործությունը 8.2 մլն դոլարով գնել էր կոլեկցիոներ և գործարար Լյու Իցյանը:

Հաղորդվում է, որ երեք չինացի արվեստաբաններ ուսումնասիրել են աշխատանքը և պարզել, որ այն կեղծ է: Նրանց խոսքով՝ այդ օրինակը ստեղծվել է 1820-1871 թթ. ընկած ժամանակահատվածում, և հնարավոր է, որ այն արտատպվել է ոչ բնօրինակից: Sotheby’s-ը հերքում է նման հնարավորությունը և պնդում, որ հետաքննություն պետք է անցկացվի նոր փորձագետների ներգրավմամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here