տուն Լուրեր Սոս Սարգսյանը կդառնար 87 տարեկան

Սոս Սարգսյանը կդառնար 87 տարեկան

112
0

Sos-Sargsyan

1929 թ. հոկտեմբերի 24-ին է ծնվել Սոս Սարգսյանը՝ թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։

Դերասանը նկարահանվել է 40-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս հանրապետություններում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։

Սիրված դերասանը մահացել է 2013 թ. սեպտեմբերի 26-ին ծանր հիվանդությունից հետո։

Անցյալ տարի ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Համազգային պետական թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի ծննդյան օրը Տերյան 65 հասցեում, որտեղ բնակվում էր վարպետը, բացվել է նրա հիշատակին նվիրված հուշատախտակ։