Ուկրաինան ֆինանսական շտապ օգնության կարիք ունի։ Այս մասին հայտարարել են ամերիկացի գործարար Ջորջ Սորոսն ու ֆրանսիացի փիլիսոփա և հրապարակախոս Բերնար Անրի Լևիի՝ The New York Times-ում հրապարակված համատեղ հոդվածում։
Ըստ հեղինակների՝ այդ օգնությունը պետք է կազմի 15 մլրդ դոլար։ «Ուկրաինան ի վիճակի է ինքն իրեն պաշտպանելու, սակայն նա կարիք ունի ֆինանսական անհապաղ օգնության», — ասվում է հոդվածում։ Սորոսն ու Լևինը նշում են, որ ֆինանսական օգնության ծավալը պետք է համարժեք լինի այն բարեփոխումներին, որոնք իրականացնում են Ուկրաինայի իշխանությունները։
Ավելի վաղ Սորոսը հայտնել էր, որ Ուկրաինայի տնտեսության կայունացման համար անհրաժեշտ է 50 մլրդ դոլար։