տուն Լուրեր Սորոսականները գրոհել են ԱԱԾ պետի վրա, ո՞վ կհաղթի. «Հրապարակ»

Սորոսականները գրոհել են ԱԱԾ պետի վրա, ո՞վ կհաղթի. «Հրապարակ»

109
0

Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու մասին լուրը փոթորկել է սորոսականների շարքերը եւ նրանք ակտիվ քայլեր են ձեռնարկել։ Այս մասին գրում է Hraparak.am-ը։

Թերթը մասնավորապես գրում է՝ նախ, այդ լուրի արտահոսքն են ապահովել, որ աղմուկ բարձրանա եւ Սանասարյանին պաշտպանողները համախմբվեն, ապա ֆեյսբուքյան ակտիվ գործունեություն են ծավալել՝ Դավիթին պաշտպանելու համար, եւ սկսել են ակտիվորեն քննադատել ԱԱԾ-ին, հարցազրույցներ տալ։

Իսկ երբ տեղեկացել են, որ Սանասարյանին պատրաստվում են կալանավորել, ուղղակի դիմել են ակտիվ գրոհի՝ մտել են վարչապետի մոտ եւ պահանջել են աշխատանքից ազատել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին եւ վերացնել Սանասարյանի՝ կասկածյալի կարգավիճակը։ Երեկ երեկոյան իրավիճակը շատ սուր էր, այսօր պարզ կլինի, թե Փաշինյանը ինչ որոշում է կայացրել։