տուն Տնտեսական Sony-ն փակում է ԱՄՆ-ում իր 31 խանութներից 20-ը

Sony-ն փակում է ԱՄՆ-ում իր 31 խանութներից 20-ը

67
0

arewsgerwqg

Sony համաշխարհային ընկերությունը կփակի ԱՄՆ-ում իր 31 խանութներից 20-ը և աշխատանքից կազատի հազար աշխատակիցների։ Պատճառը կորպորացիայի ցուցանիշների արդյունքների վատթարացումն է։ Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը։

Sony-ի դիրքերն էլեկտրոնիկայի համաշխարհային շուկայում վերջին տարիներին թուլացել են ամերիկյան Apple և հարավկորեական Samsung ընկերությունների պատճառով։

Sony-ի ղեկավարությունը մտադիր է մասշտաբային փոփոխություններ իրականացնել, որպեսզի իրենց արտադրանքն առավել մրցունակ դառնա շուկայում։