Sony ընկերությունը արտադրել է անսովոր լուսանկարչական սարքեր, որոնք նախատեսված են սելֆիների համար։ Այն ունի օծանելիքի սրվակի տեսք։ Սարքերը հասանելի են միայն պատվիրելու դեպքում։
Սելֆիների լուսանկարչական սարքն ունի 19.2 մեգապիկսելանոց տեսախցիկ, տասն անգամ մեծացնելու հնարավորություն, արված նկարները հնարավոր է հետո դիտել 3.3 դյույմանոց էկրանի վրա։
Ճապոնացի արտադրողները նման տեսքը բացատրել են նրանով, որ շատ հաճախ հարավարևելյան Ասիայում կանայք իրենց բջջային սարքերի համար գնում են սրվակի տեսք ունեցող պատյաններ։