Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնության 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը նվաճել է չեմպիոնի կոչումը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Երկամարտում հայ մարզիկը գրանցեց 227 կգ արդյունքը։ Պողոսյանը փոքր ոսկե մեդալների արժանացավ նաև պոկում (97 կգ) ու հրում (130 կգ) վարժություններում։
Վաղը պայքարի մեջ կմտնեն Անդրանիկ Կարապետյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանը (94 կգ) և Արփինե Դալալյանը ( 90+ կգ)։