Այսօր աշխատանքից ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանը։
Նա ազատվել է նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով։
Տեղեկությունը հաստատել է նաև սոցապծառայության գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանը՝ նշելով, որ հրամանն իջեցվել է հուլիսի 16-ին։