Սոչիի օդանավակայանում Ռոսսելխոզնադզորի աշխատակիցները առգրավել են 20 արկղ առևտրային բեռ: Ապրանքն այդ քաղաք էր հասել Հայաստանից: Արկղերում եղել է 280 կգ ձուկ:
Բեռը եղել է առանց ուղեկցող փաստաթղթերի, առանց մակնշման, չեն եղել անհրաժեշտ տեղեկություններ արտադրողի մասին, պահպանման պայմանների ու ժամկետների, տեղափոխման պայմանների, ինչպես նաև լաբորատոր փորձաքննություն անցած լինելու, անվտանգ լինելու մասին:
Հայտնաբերած խախտումների ու օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու պատճառով բեռն այրել են օդանավակայանի վառարաններում: