տուն Քաղաքական Միջազգային Սոցցանց «հավատացյալների» համար

Սոցցանց «հավատացյալների» համար

107
0

havatԲրազիլիայում ավետարանականների մի խումբ սոցցանց է ստեղծել, որտեղ հայհոյանքն ու էրոտիկան իսպառ արգելված են: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Կայքում արգելված է 600 բառ, իսկ «հավանել» կոճակի փոխարեն գործում է «ամեն»-ը: Այստեղ արգելված են նաեւ նույնասեռականների թեմատիկայով նյութերը:

Facegloria սոցցանցի հեղինակների հավաստմամբ, թողարկման պահից ի վեր այն արդեն 100 հազար օգտատեր ունի:

Ըստ Ռոսբալտի, Բրազիլիայում գոյություն ունի աշխարհի ամենամեծ կաթոլիկ-քրիստոնյաների համայնքը եւ, պետության պաշտոնական կայքի համաձայն, բնակիչների միայն 1%-ը չի հավատում Աստծուն կամ որեւէ այլ տեսքով բարձրագույն էակի գոյությանը:

Facegloria-ն առայժմ միայն պորտուգալերեն է, սակայն առաջիկայում նախատեսվում է գործարկել նաեւ այլ լեզուներով: