ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանը հեռացվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
«Րոպեներ առաջ ավարտվել է Ավանի ԲՀԿ տարածքային կառավարման խորհրդի նիստը, ԲՀԿ Ավանի տարածքային կառույցը որոշում է կայացրել Գեւորգ Պետրոսյանին հեռացնել կուսակցության շարքերից: Ըստ կուսակցության կանոնադրության՝ կհրավիրվի ԲՀԿ քաղխորհրդի նիստ, կվերանայվի տարածքային կառույցի որոշումը: Այս պահից սկսած Գեւորգ Պետրոսյանը կարող է իրեն համարել ԲՀԿ-ից դուրս»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը:
ԲՀԿ խոսնակը չցանկացավ մեկնաբանել Գեւորգ Պետրոսյանի՝ կուսակցությունից հեռացվելը:
«Ավելացնելու ոչինչ չունեմ,-ասաց Վանիկ Էլիզբարյանը: