տուն Լուրեր Սնոուդենն աջակցել է Ասանժին

Սնոուդենն աջակցել է Ասանժին

127
0

assange_snowden_split

ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն իր աջակցությունն է հայտնել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, ում զրկել էին համացանցից օգտվելու հնարավորությունից:

«Անկախ այն բանից, թե ինչ եք մտածում Wikileaks-ի կամ Ասանժի մասին, գրաքննությունը հարցի լուծում չէ»,- այս մասին Սնոուդենը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախօրեին WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին զրկել էին համացանցից օգտվելու հնարավորությունից: