«Ելքն» առաջարկում է ոչ թե դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլ այլընտրանքներ փնտրել: ԱԺ-ում ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք» խմբակցության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ նշեց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի Հանրապետությունը ներկայումս այնպիսի իրավիճակում է, որ եթե ՀՀԿ մեծամասնությունը որոշի՝ եկեք մեր ռազմավարական շահերը հասկանանք, Ռուսաստանից հայտնի գործընկերները կզանգեն ու կասեն՝ դուք ո՞վ եք, որ ձեր ռազմավարական շահերը հասկանաք»,- ասաց նա:
Նիստը վարող, հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հակադարձեց՝ մեզ ոչ ոք չի զանգել: «SMS ուղարկեցին»,- հեգնեց Նիկոլ Փաշինյանը, ինչին ի պատասխան Աշոտյանը կատակեց. «Չէ՛, անձամբ ենք գնալու»: