«Պետք է զարմանալ, որ ֆինանսական, տնտեսական բարդ ժամանակաշրջանում մենք կարողանում ենք նման կինոփառատոն կազմակերպել,- ասում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը։-Սկզբում ես շփոթված էի, սակայն իմ լավ ընկերներն իմ կողքին կանգնեցին»։
«Ոսկե ծիրան» միջազգային թվով արդեն 14-րդ կինոփառատոնն այս տարի կմեկնարկի հուլիսի 9-ին և կանցնի մինչև հուլիսի 16-ը։
Փառատոնը ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից։ Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկված է ավելի քան 100 ֆիլմ. 8 ֆիլմ՝ Կաննի կինոփառատոնից, նաև՝ Բեռլինի ու Վենետիկի կինոփառատոնների ֆիլմերից։ Թե ովքեր են հատուկ հյուրերը, Հարություն Խաչատրյանը չմանրամասնեց։
Կազմակերպիչները խոսեցին ժյուրիի հեղինակավոր կազմի մասին։
Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթը կգլխավորի բրիտանացի ռեժիսոր Հյու Հադսոնը։
Բացման ֆիլմը 90 տարի առաջ Համո Բեկնազարյանի նկարահանած «Խասփուշ» համր ֆիլմն է, որը կցուցադրվի Վահագն Հայրապետյանի՝ հատուկ այս ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ։ «Մեր համր ֆիլմերը մեծ արժեք են,- ասում է Հարություն Խաչատրյանը։- Ամեն երկիր նման ֆիլմերով հպարտանալ չի կարող»։
Փակման ֆիլմը՝ Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությամբ» վավերագրական ֆիլմն է, որը պատմում է Հայոց ցեղասպանության և Թուրքիայի մերժողական քաղաքականության մասին։
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում