տուն Քաղաքական Միջազգային Skype-ն ամբողջ աշխարհում խափանումներով է աշխատում

Skype-ն ամբողջ աշխարհում խափանումներով է աշխատում

77
0

bb0e6c1f

Skype մեսենջերի օգտատերերը զգալի խափանումներ են արձանագրել: Դրանք տեղի են ունեցել ամբողջ աշխարհում, տեղեկացնում է Skype-ը:

Խափանումը սկսվել է Երևանի ժամանակով 12:20-ին: Աղբյուրը տեղեկացնում է, որ հիմնական խնդիրն այն է, որ բոլոր օգտատերերին համակարգը գցում է «ցանցից դուրս» կարգավիճակի տիրույթը: Բացի այդ, խնդիրներ են առաջանում Skype-ի հավելվածը ներբեռնելու համար:

Այդուհանդերձ, հաղորդագրություններ փոխանցելու և զանգեր կատարելու գործիքներն աշխատում են անխափան: Տեխնիկական անձնակազմը խոստացել է կարճ ժամանակում վերացնել խնդիրը: