տուն Քաղաքական Միջազգային Skype-ը սինքրոն թարգմանության ծառայություն է ներդնում

Skype-ը սինքրոն թարգմանության ծառայություն է ներդնում

134
0

4099875

Skype-ը գործարկում է  Skype Translator ծառայությունը, որն իրական ժամանակում թարգմանում է մարդկանց խոսակցությունները: Դրա մասին հաղորդվում է ընկերության հրապարակած մամլո հաղորդագրության մեջ:

«Ընկերությունում վաղուց ենք երազել լեզվական արգելքները հաղթահարելու մասին. համաժամանակյա թարգմանության ծառայությունը հասանելի կլինի անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, չինարեն և ռուսերեն լեզուներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գրավոր թարգմանությունը հասանելի կլինի 50 լեզուներով: Նոր ծառայությունը կգործարկվի մի քանի շաբաթվա ընթացքում: