տուն Քաղաքական Միջազգային Skype-ն ու Viber-ը կունենան նոր լուրջ մրցակից

Skype-ն ու Viber-ը կունենան նոր լուրջ մրցակից

160
0

8

Համացանցի միջոցով զանգերի հնարավորություն տվող Skype-ն ու Viber-ը կունենան նոր մրցակից: Bolt-ը այսուհետ կմիավորի երկու ընկերությունների կողմից տրամադրվող երկու տարբեր` VoIP զանգերի և բջջային կապի տրամադրման ծառայությունները:

Սոցցանցերն ու բջջային սարքեր արտադրող ընկերությունները փորձել են ստեղծել նմանատիպ ծառայություններ, սակայն օգտատերերը մեծ դժվարությամբ են անցնում դրանց կամ ընդհանրապես հրաժարվում են դրանցից, քանի որ այդ ծառայությունները հարմար չեն մատուցման տեսակետից: Bolt-ի հեղինակները հաշվի են առել այդ սխալները:

Bolt-ն անվճար հավելված է Android-ների համար: Հեղինակները խոստանում են, որ իրենց ծառայության որակն ավելի բարձր է, քան մյուս նմանատիպ ծառայություններինը: Թրաֆիկի տեսակետից ծառայությունը կլինի ավելի «խնայող»: