տուն Քաղաքական Միջազգային Սկսվում է նոր, ավելի վտանգավոր սառը պատերազմ․ Խաղաղության նոբելյան մրցանակակիրների հայտարարությունը

Սկսվում է նոր, ավելի վտանգավոր սառը պատերազմ․ Խաղաղության նոբելյան մրցանակակիրների հայտարարությունը

184
0

New_cold_war

Խաղաղության նոբելյան մրցանակակիրները մտահոգություն ունեն, որ սկսվում է նոր և ավելի վտանգավոր «սառը պատերազմ»։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը՝ հղում կատարելով Հռոմում կայացած հանդիպման արդյունքում տարածված հաղորդագրությանը։

«Այդ վտանգն առաջանում է որոշ գերտերությունների այն անփոփոխ մտքից, թե իրենք կարող են հասնել իրենց նպատակներին՝ զինված ուժերի կիրառման արդյունքում», — ասվում է հայտարարության մեջ։

Նոբելյան մրցանակի դափնեկիրները նշում են, որ ուկրաինական ճգնաժամը սպառնում է կայունությանը Եվրոպայում։ Անկայունությանը նպաստում են նաև ճգնաժամերը Սիրիայում, Իրաքում, Իսրայելում, Պաղեստինում, Աֆղանստանում և Հարավային Սուդանում։

Հռոմում կայացած հանդիպմանը մասնակցել են Դալայ Լաման, Միխայիլ Գորբաչովը, իրանցի իրավապաշտպան Շիրին Էբադին, լիբերիացի իրավապաշտպան Լեյմա Գբովին և այլն։