տուն Քաղաքական Միջազգային Սկսվել է Պորոշենկո — Պուտին հանդիպումը

Սկսվել է Պորոշենկո — Պուտին հանդիպումը

85
0

h_51404210

Եվրոպա — Ասիա գագաթնաժողովի շրջանակներում այսօր հանդիպել են Ուկրաինայի և ՌԴ նախագահներ Պետրո Պորոշենկոն և Վալդիմիր Պուտինը։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

Աշխատանքային նախաճաշին բացի երկու նախագահներից մասնակցում են նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպոյը, և Եվրահանձնաժողովի նախագահ ժոզե Մանուել Բարոզուն։ Քննարկվում է Ուկրաինայի ճգնաժամը։

Այս պահին հանդիպումն ընթանում է. արդյունքների մասին հայտնի կդառնա ավելի ուշ։

Հիշեցնենք, որ Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Ռուսաստանը նախ օկուպացրել է Ղրիմը, ապա Դոնբասի մի հատվածը և շարունակում է աջակցել անջատողականներին և ահաբեկիչներին։