Քիչ առաջ մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը:
Մինչ այդ կողմերը լայն ձևաչափով հանդիպում էին անցկացրել, որին մասնակցել էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Պիեռ Անդիոյին (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ):
Այսօր ավելի վաղ Հայաստանի ղեկավարը հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, որի օրակարգում քննարկվել է նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը։