տուն Քաղաքական Միջազգային Սկսվել է Ֆալլուջայի ազատագրման գործողությունը

Սկսվել է Ֆալլուջայի ազատագրման գործողությունը

105
0

Nigeria Boko HaramԻրաքյան բանակն ազգային պաշտապանական ջոկատների օգնությամբ Ֆալլուջա քաղաքում ռազմական լայնածավալ գործողություններ են սկսել «Իսլամական պետության» դեմ, չնայած որ ահաբեկիչները հնարավոր ամեն ինչ անում են` կանխելու բանակի առաջխաղացումը:

Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, արդեն իսկ իրաքյ ան ուժերին հաջողվել է հսկողություն հաստատել Ֆալլուջա քաղաքի ծայրամասերի վրա և բոլոր կողմերից շրջապատել այն:

Միջազգային դաշինքը հուլիսի 6-ին Սիրիայում և Իրաքում 11 օդային հարվածներ է հասցրել ԻՊ-ի դիրքերին, որոնցից 8-ը` Իրաքում: Հարվածներն ուղղվել են Բայջի, Ֆալլուջա, Հադիսա, Քիրքուք, Մախմուր, Ռամադի Սինջար քաղաքների ուղղությամբ:

ԻՊ-ն Մոսուլ քաղաքում 111 երեխաների է առևանգել, որոնց տեղակայել է ռազմական ճամբարներում և գաղափարական ուսումնական կենտրոններում:

2014թ.-ի ընթաքցքում ԻՊ-ն 1420 երխաներ է առևանգել: