Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա նախկին կնոջ` Տատյանա Վլասովայի միջև դատական վեճը դեռ շարունակվում է. հայտնում է Московский Комсомолец պարբերականը:
Աղբյուրը նշում է, որ դատական նիստի ժամանակ կողմերը փոխանակել են սուր և միաժամանակ խայտառակ հայտարարություններ: Դրանցից մեկն այն մասին է, որ հայտնի դերասանի նախկին կինը մարդասպան է վարձել` Ջիգարխանյանի ներկայիս կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային սպանելու համար:
Հաջորդ դատական նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 19-ին:
Նշենք, որ դերասանը նախկին կնոջից պահանջում է ԱՄՆ-ում գտնվող տան վաճառքից ստացված հասույթի մի մասը: