տուն Լուրեր Սիսիանի քաղաքապետարանը «մասկի շոու» սարքելու տեղ չի. Զոհրաբյան

Սիսիանի քաղաքապետարանը «մասկի շոու» սարքելու տեղ չի. Զոհրաբյան

138
0

Снимок1-600x325 ՀՀ Ազգային ժողովի այսօրվա նիստի սկզբում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Կառավարության ուշադրությունը հրավիրեց  Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին ծննդյան տոնի վերաբերյալ տեսանյութի վրա:

«Կառավարության ուշադրությունն եմ հրավիրում Սիսիանի քաղաքապետի ծննդյան մասկի շոուի վրա քաղաքապետարանի շենքում, սրանով լրջորեն պետք է զբաղվի Կառավարությունը: Սիսիանի քաղաքապետարանը մասկի շոու սարքելու տեղ չի, աշխատակիցներին սեփական լուսանկարով վերնաշապիկ հագցնելու վայր է: Սա լուրջ խնդիր է, եւ զարմանում եմ, որ որեւէ արձագանք նշյալ վոդեւիլին չկա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը որեւէ կերպ չարձագանքեց այս հայտարարությանը եւ շարունակեց նիստը: Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում հայտնվեց տեսանյութ, թե ինչպես են Սիսիանի քաղաքապետարանի աշխատակիցները շնորհավորում Արթուր Սարգսյանին: Հրավառություն, փուչիկներ եւ քաղաքապետի նկարով շապիկներ հագած աշխատակիցներ: Տեսանյութը քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց սոցցանցերում, կարճ ժամանակ անց այն ջնջվեց: Փայլակ Ֆահրադյան