տուն Քաղաքական Միջազգային Սիրիայում ռուսական ավիախումբը սեպտեմբերի 30-ից ոչնչացրել է ահաբեկիչների ավելի քան 450 օբյեկտ

Սիրիայում ռուսական ավիախումբը սեպտեմբերի 30-ից ոչնչացրել է ահաբեկիչների ավելի քան 450 օբյեկտ

88
0

turkey-jet-GETTYՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում ռուսական ավիախմբի ինքնաթիռների իրականացրած գրեթե 670 չվերթների հետևանքով ոչնչացվել է ահաբեկիչների ավելի քան 450 օբյեկտ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության գլխավոր օպերատիվ վարչության պետ,գեներա-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը։

Նրա խոսքերով՝ սեպտեմբերի 30-ից հետո Ռուսաստանի օդատիեզերական ուժերն իրականացրել են 669 մարտական թռիչք, որոնցից 115-ը՝ գիշերը։ Առավել կարևոր օբյեկտների խոցման համար կիրառվել են ծովային բազավորման «Կալիբր» թևավոր հրթիռներ։ Ռուսաստանի Գլխավոր շտաբի գնահատականով՝ ավիահարվածների արդյունքնում հաջողվել է էականորեն խախտել զինյալների ենթակառուցվածքը։ Ավելի վաղ Ռուսաստանի Գլխավոր շտաբը հայտնել էր ԻՊ-ի նյութատեխնիկական բազան խաթարելու մասին։