տուն Լուրեր Սիրիայում մոտ մեկ միլիոն մարդ գտնվում է մշտական վտանգի մեջ. ՄԱԿ

Սիրիայում մոտ մեկ միլիոն մարդ գտնվում է մշտական վտանգի մեջ. ՄԱԿ

134
0

0f707e6a-292b-4a51-a644-a0a6e446bd53_16x9_788x442

Սիրիայում մշտական վտանգի մեջ ապրում է շուրջ 1 մլն մարդ: Այս մասին BBC-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական գործերով տեղակալ Սթիվեն Օ’Բրայանը:

Ըստ պաշտոնյայի՝ Սիրիայում մշտական վտանգի մեջ գտնվող մարդկանց թիվը վերջին վեց ամիսների ընթացքում կրկնապատկվել է:

Քաղաքացիական անձինք մեկուսացված են, մատնված սովի, զրկված բժշկական օգնությունից և ենթարկվում են ռմբակոծությունների. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Օ’Բրայանը այսպես է նկարագրել Սիրիայում տիրող իրավիճակը: Նրա խոսքով՝ սիրիացիները չեն կարողանում օգնություն ստանալ, որպեսզի դուրս գան վտանգավոր շրջաններից: