Դեկտեմբերի 25-ին Իդլիբի հիվանդանոցում մահացել է ադրբեջանցի հայտնի ահաբեկիչ Ռովշան Փաշաևը (Աբու Օմար Ուբեյդա). հայտնում է Razm.info-ն:
Փաշաևը մինչև Սիրիա գնալը կռվել է Ղարաբաղում՝ 1990-ական թթ. սկզբին, Չեչնիայում՝ 2000-2003 թթ., ինչպես նաև Աֆղանստանում՝ Թալիբների կազմում: «Պատերազմների» միջև ընկած ժամանակահատվածները Փաշաևն անցկացրել է Ադրբեջանում:
Ռովշան Փաշաևը, ով իսլամիստների շրջանում հայտնի էր որպես Աբու Օմար Ուբեյդա, Սիրիայում 2011 թվականից կռվում էր «Ահրար աշ-Շամ» ահաբեկչական կառույցի կազմում:
2014 թ. նա Համայում ծանր վիրավորվել էր, ինչից հետո զբաղվում էր միայն նոր ահաբեկիչների մարզելով: 2017 թ. դեկտեմբերին նրան վիրահատելու անհրաժեշտություն է առաջացել, բայց Իդլիբի հիվանդանոցում ոչ բավարար պայմանների պատճառով Փաշաևը մահացել է: